Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեկուսացում՝ ամեն գնով

Մեկուսացում՝ ամեն գնով
19.07.2016 | 09:17

Երեկ WADA-ի հատուկ հանձնաժողովն անդրադառնալու էր ռուսական սպորտում արգելված դեղամիջոցների օգտագործման հարցին: Նման հետաքննության անցկացման գլխավոր դեմքը ռուսական «Հակադոպինգային կենտրոնի» նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովն է, ով դեռևս մայիսին ամերիկյան մամուլին տված հարցազրույցում պատմել էր, որ դոպինգի օգտագործումը Ռուսաստանում դրված է հարահոսի վրա ու խստորեն վերահսկվում է պետության կողմից: Նա աղաղակող բացահայտումներ է արել Սոչիի օլիմպիական խաղերի հետ կապված՝ նշելով, թե մի շարք մարզիկներ օգտագործել են խթանիչներ, ու թե ինչպես են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դոպինգ-փորձանմուշները փոխարինել «անվտանգներով»:


Հարկ է նշել, որ մինչ WADA-ի հատուկ հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփումը հզոր ճնշում է եղել ԱՄՆ-ի հակադոպինգային ծառայության կողմից՝ նախնական մեղադրանքով, թե հանձնաժողովի եզրակացությունը կասկածի տեղ չի թողնում, ու Ռուսաստանի ընտրանուն չպիտի թույլ տալ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկյան կողմի նախաձեռնությանը դրական են արձագանքել տասնյակ երկրներ (դրանց թվում են Գերմանիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի ու Կանադայի համանուն գործակալությունները) ու շուրջ քսան մարզիկներ:


Մի խոսքով, ՄՕԿ-ի վրա ճնշումն ահագնանում է (հիշենք նաև IAAF-ի կողմից ռուս թեթևաթլետների օլիմպիական խաղերին մասնակցելու վրա դրված արգելանքը): Փաստորեն, Ռուսաստանի վրա դրված Արևմուտքի տնտեսական սանկցիաներն ընդլայնվում, ներգրավում են նորանոր տիրույթներ: Ավելի քան ռեալ տագնապ կա, որ այս համընդհանուր ճնշման արդյունքում բանը կարող է հասնել նաև 2018 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հարցականի տակ դնելուն: Ակնհայտ է, որ Արևմուտքը Ռուսաստանն առնում է համակողմանի ճնշման տակ՝ ամենայն հավանականությամբ ակնկալելով համընդհանուր կապիտուլյացիա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ